Hraparak.am-ը գրում է.

Արարատի մարզի Երասխ համայնքում, Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, այսօր բարձրացվեց ամենամեծ ծածանվող Եռագույնը: Միջոցառմանը ներկա էին քիչ թվով երասխցիներ։

Նրանց մի մասը մեզ հետ զրույցում գոհունակություն էր հայտնում ներկայիս իշխանութունից, մեկն էլ, մեր հարցին ի պատասխան, թե լա՞վ է կրակոցների տակ ապրելը, պատասխանեց` այո։

Մի քանիսն էլ այլ ելք չէին տեսնում։ Միայն մի բնակիչ դժգոհեց իշխանություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել