Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն փնտրում է Պոլ Պոգբային փոխարինող, ով մոտ է ակումբից հեռանալուն:

Ըստ Todofichajes-ի՝ «Կարմիր սատանաները» կապ են հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» հետ՝ Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի վերաբերյալ: Երիտասարդ տաղանդի ձեռքբերման համար «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի պայքարել «Լիվերպուլի» և «Չելսիի» հետ:

Ըստ աղբյուրի՝ «մեղուները» պատրաստ կլինեն բաց թողնել իրենց խաղացողին առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նրա պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամառ:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Մանրամասներն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել