Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, այսօր հրաձգություն է տեղի ունեցել Ռուսաստանի Պերմ քաղաքի պետական համալսարանում։ Ռուսաստանի ՔԿ հաղորդման համաձայն, միջադեպի հետեւանքով ութ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Հայնի է, որ հրաձգության հեղինակը տասնութամյա Թիմում Բեկմանսուրովն է եղել։ Պարզվել է, որ նրա զենքը տրավմատիկ չի եղել։ Հարձակումից առաջ նա գրառում է թողել Вконтакте սոցիալական կայքի իր օգտահաշվի պատին։ Գրառման մեջ ներկայացրել է, թե ինչպես է ձեռք բերել զենքն ու պլանավորել հարձակումը։

Նա մասնավորապես ասել է, որ իր կողմից իրականացված հարձակումը ահաբեկչական գործողություն համարել չի կարելի, քանի որ ինքը որեւէ ծայրահեղական խմբավորման չի հարում։ Նա նաեւ ասել է, որ շութինգի մասին վաղուց է երազել եւ վաղուց է սկսել փող հավաքել զենք գնելու համար։ Այս տարվա մարտին, երբ լրացել է տասնութ տարին, ստացել է արտոնագիր զենք ձեռք բերելու համար։ Նա շեշտել է, որ իր պլանների եւ գործողությունների մասին ոչ մեկ տեղյակ չի եղել եւ ամեն բան պլանավորել ու իրականացրել է միայնակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել