Tert.am-ը գրում է.
Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը, գրում է minval.az-ը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացիկ փոփոխությունները, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակը և Գորիս-Ղափան ճանապարհի տրանսպորտային նոր պայմանները, ինչպես նաև այլ հարցեր:
Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/09/18/discuss/3697263
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել