Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում «Կադիս»-ը հյուրընկալվելով «Սելթա»-ին առավելության է հասել 1:2 հաշվով:Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հայ պաշտպանը դեղին քարտ ստացավ հանդիպման 52-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Կադիս»-ը Լա լիգայում 11-րդն է և ունի 5 միավոր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել