keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչի համար է ժամանակին բանտ նստել դերասան Էդգար Սարգսյանը

visibility 1494 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է.

Դերասան Էդգար Սարգսյանը վերջին անգամ նկարահանվել է Շիրազի վարդը հեռուստասերիալում, մինչև այդ նրա մոտ ստեղծագործական դադար էր: Բայց նա ունի «վատ տղա»համբավ, ու դա պարզ է դառնում նրա անցյալից:


Էդգարն էլ հարցազրույցների ժամանակ մշտապես նշել է, որ իրեն դուր են գալիս վատ տղայի, բացասական դերերը, ու հետաքրքիր է, որ իրեն բաժին են հասնում միայն նման դերեր: Չնայած նշում է, որ կյանքում ոչ ոքի վատություն չի արել, բայց հաճախ է ներքաշվել վիճաբանությունների մեջ:

Դերասանը հարցազրույցներում խոսել է իր կյանքի բարդ փուլի մասին՝ նշելով, որ շատ սխալներ է թույլ տվել այդ շրջանում, ինչի պատճառով իր կողքին մնացել են միայն ծնողները: Դերասանը խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է եղել, անգամ 1 ամիս շարունակ փակվել է սենյակում՝ անջատելով կապի բոլոր միջոցները: Մեր տեղեկություններով այդ շրջանում Էդգարը հայտնվել է բանտում:

 

Լուրեր էին շրջանառվում որ նա նաև թմրադեղերի պատճառով է հայտնվել խցիկում: Այսօր արդեն այս ամենն անցյալում է մնացել, նա ամուսնացել է և ունի երկու երեխաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝