Shamshyan.com-ը գրում է.

Օգոստոսի 10-ին իրավապահները մայրաքաղաքի կենտրոնում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կոկո Ջամբո» անվանումը, հայտնում է shamshyan-com-ը։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ առանձնապես ծանր հանցագործության համար 2020 թվականից հետախուզվող Երևանի բնակիչ 31-ամյա Կոնստանտին Հունանյանը, ով հայտնի է «Կոկո» մականվամբ, գնտվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում։

Նույն պահին տեղեկության մասին զեկուցվում է իրավապահներին, վերջիններս շրջափակում են նրա թաքնվելու վայրն ու սպանության, ապօրինի զենք կրելու-պահելու-օգտագործելու կասկածանքով ձեռնաշղթայված տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն։ 

Ըստ աղբյուրի՝ «Կոկո»-ին վնասազերծելիս նա չի կարողացել գործի դնել ատրճանակն ու ինքնաշեն ինքնաձիգը, քանի որ անկողնում քնած է եղել զենքերով։   

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 14-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են «Պռոշյանի շաուրմա» հատուկ օպերացիա: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում հայտնի «Շենգավիթցի Կշաժ Աշոտի» սպանության գործով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվողներ, «Թալին» մականվամբ 31-ամյա Տիգրան Հակոբյանն ու «Համուլիկ» մականվամբ 22-ամյա Համլետ Թորոսյանը Պռոշյան սովխոզի հատվածներից մեկում են: Ոստիկանները տաք հետքերով Պռոշյան սովխոզում բռնել ու վնասազերծել էին նրանց, ապա տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել