Lurer.com-ը գրում է.

Թուրքիայում 5 նահանգների 78 բնակավայրերի վնաս է պատճառվել երկրի հարավում անտառային հրդեհների պատճառով, հայտարարել է  գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:

«Մեր 5 գավառներում 78 բնակավայրեր տուժել են հրդեհներից, վնասներ են հասցվել 2219 ֆերմերների: Այն կփոխհատուցվի գնահատումն ավարտելուն պես», - լրագրողներին ասել է Պակդեմիրլին: Նրա խոսքով՝ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու թռչող սարք, 51 ուղղաթիռ, 960 հրշեջ մեքենա և մոտ 5200 մարդ: Նա հավելել է, որ արտասահմանյան օգնության շնորհիվ` երկկենցաղ օդանավերի թիվը 3-ից դարձել է 6, իսկ ուղղաթիռներինը՝ 45-ից 57:

   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել