Tert.am-ը գրում է.

Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել: Այս մասին Մարտակերտի շրջանում հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, կարևորը քաջություն ունենալն է և շարունակել սկսված գործերը:

«Այս երեսուն տարիների ընթացքում մենք ունեցել ենք և հաղթանակ, որը ես կանվանեմ ժամանակավոր հաջողություն, որովհետև եթե հաղթանակը վերջնական չէ, դա  չի կարող հաղթանակ լինել, ունեցել ենք անհաջողություն, դա պարտություն չէ, մենք պետք է վերագտնենք մեզ և կառուցենք մեր սերունդների ապագան»,- նշել է ԱՀ նախագահը:

Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական զորքի առկայությունը պիտի լինի ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել