Armeniasputnik.am-ը գրում է.

7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,– նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Մակունցը, որն ավելի վաղ հրաժարվել էր Ազգային ժողովի պատգամավորի մանդատից, երեկ նշանակվել է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։

ԱՄՆ դեսպան Վարուժան Ներսիսյանը հետ էր կանչվել հուլիսի 16-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել