Tert.am-ը գրում է.

Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից երկրում տարածվող հզոր անտառային հրդեհները մարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

«Թուրքիան գործարկել է Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու մասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարում մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել