Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, այժմ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, նշում է ծննդյան 34-րդ տարեդարձը։

2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում։ Հրազդան մարզադաշտում կայացած Հայաստան-Իրան խաղում, որ մեր ընտրանին 1-3 հաշվով պարտություն կրեց, Յուրան խաղադաշտում անցկացրեց ընդամենը 15 րոպե՝ թեթև վնասվածքի պատճառով։ Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին գնդակը Մովսիսյանը հեղինակել է 2010 թ.-ի սեպտեմբերի 3-ին՝ բացելով Մակեդոնիայի հետ արտագնա խաղի հաշիվը (2-2)։

Շնորհավորում ենք մեր հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում առողջություն և հաջողություններ նոր նախաձեռնություններում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս արդեն շնորհավորել է Մովսիսյանին․

«Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների ահ ու սարսափ Յուրա Մովսիսյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։
Շնորհավոր ծնունդդ, Յուրա´»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել