Armeniasputnik.am-ը գրում է.
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում այսօր 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի
ն և դուրս եկավ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակիչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։
Ջավիդ Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/photo/20210731/28496805/bachkov-adrbejanci-lusankarner-brncqamart.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել