Armsport.am-ը գրում է․
Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբը Լոզանի արբիտրաժային դատարանում հաղթել է ՀՖՖ-ին: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համայնք
Մեծ ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ չեղարկելով և առոչինչ համարելով 02.07.2020թ-ի Կարգապահական և էթիկայի, ինչպես նաև 29.07.2020թ-ի բողոքարկման կոմիտեների՝ պայմանավորված խաղերի ակնհայտ ապօրինի պատրվակով «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի դեմ կայացված որոշումները։
Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։
Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր՝ Շվեյցարիայի, Ուկրաինայի և Հայաստանի փաստաբաններին, ակումբի անդամներին՝ կատարված ահռելի աշխատանքի համար։
Գործի մի շարք մանրամասների և մեր հետագա անելիքների մասին հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ մամուլի ասուլիս հրավիրելով»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հուլիսի 3-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում ընդունվեց դադարեցնել Առաջին խմբի առաջնությունը, որակզրկված ակումբների թվում էր նաև Երևանի «Լոկոմոտիվը»: Ակումբից 14 անձի տարբեր ժամկետներով արգելվել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ցմահ որակազրկվել էր ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել