Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանը կորոնավիրուսի դեմ «Sinopharm» (Չինաստան) և «Pfizer/BioNTech» (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութեր կգնի։ Այսօր կառավարության նիստում որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել պատվաստանյութերի գնման համար։

Այս պատվաստանյութերը գնելուց հետո բնակչության ընդհանուր թվում պատվաստվող անձանց տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում` «Sinopharm» ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով օգտագործվում են ռուսական «Սպուտնիկ V», բրիտանա-շվեդական «AstraZeneca» և չինական «Coronavac » պատվաստանյութերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել