Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան գոհ է Ռաֆայել Վարանի՝ «Ռեալից» ՄՅՈՒ տեղափոխությունից։

«Վարանը ինձ հիշեցնում է Ռիո Ֆերդինանդին։ Գնդակը գերազանց է կառավարում, օդային պայքարում լավն է։ Կատարյալ կենտրոնական պաշտպան։Գոհ էի նրա խաղից Ֆրանսիայի հավաքականում։ Նա երիտասարդ էր, բայց արդեն շատ լավ էր կառավարում գնդակը, շատ արագ էր։

Նա հանգիստ պահում է գնդակը, նաև կարող է գոլ խփել։ Թոփ-տրանսֆեր ՄՅՈՒ-ի համար»,- ասել է Էվրան The Athletic-ի հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել