Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ հնչեցին Քարվաճառի դիրքերից: Մենք գտնվում էինք Սոթքի հանքավայրի տարածքում, որտեղից արդեն ավարտվում է Հայաստանի սահմանը: Դրանից այն կողմ արդեն թշնամուն հանձնված Քարվաճառն է:

Նկարահանում էինք իրականացնում տարածքում, երբ լսեցինք կրակոցի ձայներ Քարվաճառի դիրքերից: Անմիջապես մոտեցավ զինվորական մեքենա, և մեզ հորդորեցին անհապաղ հեռանալ տարածքից, քանզի վտանգավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել