Armenpress.am-ը գրում է.
Շոտլանդական գրանդը մոտ է Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Անգլիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահը մոտ է «Տոտենհեմից» հեռանալուն։ Շոտլանդական «Սելթիկը» բանակցություններ է սկսել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ անգլիացի փորձառու դարպասապահ Ջո Հարթին ձեռք բերելու ուղղությամբ: Երկու ակումբների միջև մինչ այս պահը բանակցությունները հարթ են ընդանում։ 34-ամյա դարպասապահը «Տոտենհեմի» կազմը համալրել էր 2020 թվականին:
Մինչ այս Հարթը հանդես է եկել անգլիական այլ ակումբներում` «Մանչեսթեր Սիթի», «Տորինո» և «Բարնլի» ակումբներում: Նա ֆուտբոլային կարիերան սկսել է 2003 թվականից:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1059287.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել