Armenpress.am-ը գրում է.

Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին հայտնել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) զորամասերը հաջող գործողություններ են իրականացրել Քանդահարի, Զաբուլի, Հերաթի, Ջաուզջանի եւ Հիլմենդի նահանգներում: Նրանք հայտնաբերել եւ վնասազերծել են զինյալների կողմից տեղակայված 32 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ կայացած հեռախոսազույցում հայտարարել Է ԱՊԱԱՈՒ-ին աջակցելու՝ դաշինքի վճռականության մասին, մասնավորապես զինծառայողների պատրաստման գործում օժանդակություն ցույց տալու եւ ֆինանսական օգնության միջոցով: Մինչեւ 2024 թվականը Աֆղանստանն ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից տարեկան կստանա 4-ական միլիադ դոլար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի սահմանների երկայնքով: Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում Է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել