Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայով: Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շիրան:

Ակումբների միջեւ դեռ պաշտոնական կապեր չեն եղել, բայց փարիզցիները պատրաստվում են առաջարկով դիմել Պոգբայի տրանսֆերի համար:

Պոգբան խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում» է 2016-ի ամռանից: 2020/21 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 42 հանդիպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել