Tert.am-ը գրում է․

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում դրա մասին հուշող ախտանշանները։ Բանն այն է, որ այս հիվանդությունը սովորաբար մտազուգորդվում է կրծքավանդակի ցավի հետ, մինչդեռ իրականում սա նման վտանգավոր բարդության մասին հուշող միակ ախտանշանը չէ:

Ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս հիվանդությունն իրականում դրսևորվում է որոշակի ախտանշաններով, որոնք սովորաբար չեն վերագրվում սրտի ախտաբանություններին։ Ինչպես նշել է մասնագետը, կան այս խնդրին բնորոշ որոշ տարածված ախտանշաններ, սակայն կան նաև այնպիսինները, որոնք հաճախ են անտեսվում, քանի որ չեն մտազուգորդվում սրտամկանի ինֆարկտի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել