Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ հուլիսի 24-ին դերասան Գարիկ Սաֆարյանն ու երգչուհի Մաշ Իսրայելյանն ընտանիք են կազմել: Գարիկն ու Մաշը հարսանիքի լուսաբանումը վստահել էին Tert.am Life-ին:

Զույգը պսակադրության համար ընտրել էր Սուրբ Երրորդություն եկեղեցին, բայց ի սկզբանե ցանկացել էին պսակադրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև, ըստ Մաշի, այդ եկեղեցին իրենց համար մեծ նշանակություն ունի: Ընտրվել է Սուրբ Երրորդությունը, որովհետև երգչուհու հարսանեկան զգեստը ծանր էր, եղանակը՝ շոգ, ուստի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններով բարձրանալը բարդ կլիներ: 

4 տարի ընկերություն անելուց և հարսանիքը 3 անգամ հետաձգելուց հետո, զույգը որոշել է հարսանիքի համար ընտրել հուլիսի 24-ը:

 «Մի քանի ամիս է, ինչ տեղի էին ունենում մեր հարսանիքի նախապատրաստական աշխատանքները: Ամեն ինչով զբաղվել ենք ես և Գարիկը: Օրվա ընտրությունն արել է Գարիկը, բայց այն իր մեջ որևէ խորհուրդ չի կրում: Հարսանիքը երեք անգամ հետաձգել ենք, որից երկուսը հայրիկիս հետ էր կապված: Նա Ամերիկայի Միացյալ Նահանգներում է և չէր կարողանում գալ: Անբացատրելի կապված եմ հայրիկիս հետ, այդ պատճառով հետաձգում էի հարսանիքս, որ նա էլ ներկա լինի: 3-րդ անգամ հետաձգեցինք կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված: Հայրս այս անգամ էլ չկարողացավ գալ, բայց Գարիկը շտապում էր: Հասկանում եմ՝ 4 տարին քիչ չէ, սպասել այլևս հնարավոր չէր: Մինչև վերջ մտածում էի, որ հայրս կկարողանա գալ, բայց չստացվեց: Նա էլ այնտեղ էր տանջվում, անգամ հիվանդանոցում էր հայտնվել, իրոք, շատ կապված ենք: Ասել եմ՝ երբ գա, ևս մեկ հարսանիք կունենաք»,- պատմեց Մաշը:

Հարսանիքի կնքահոր պարտականությունները ստանձնել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, որը զույգի վաղեմի ընկերներից է: Հարսանիքի ազաբը դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն էր, իսկ հարսնաքույրը երգչուհի Նարե Գևորգյանը:

«Գևորգի մարդ տեսակը շատ ենք սիրում, բոլորը գիտեն, թե որքան լավն է: Շատ մտերիմ ենք իր ու կնոջ հետ: Գարիկն ասաց՝ ընտրենք այնպիսի կնքահայր, ում հետ, իրոք, մտերիմ ենք ու շփումից հաճույք ենք ստանում և նրան ընտրեցինք: Ինչ վերաբերում է հարսնաքրոջ ընտրությանը, նույնիսկ երբ Գարիկն իմ կյանքում չկար, որոշել էինք, որ Նարեն հարսնաքույրս է լինելու, որովհետև մտերիմ ընկերուհիս է: Հետո պարզվեց, որ Նարեն ու Գարիկը բարեկամական կապ ունեն: Կարենն էլ Գարիկի շատ լավ ընկերն է, վստահ եմ՝ ամեն ինչ լավ է անցնելու»,- ասաց Մաշը:

Զույգը նախընտրել է շքեղ, մեծ հարսանիք կազմակերպել, որի հյուրերի թվում են եղել Հարություն Մովսիսյանը, Օլյա Հակոբյանը, Գևորգ Մկրտչյանը, Իրինա Այվազյանը, Սարգիս Թաշչյանը, Դիանա Մխիթարյանը, Եվա Բաղդասարյանը, Սարգիս Ավետիսյանը, Հայկ Հունանյանը, Գարիկ Սեփխանյանը, Աղաս Մանուկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հայկ Ղուլյանը և այլք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել