Tert.am Life-ը գրում է.

Այսօր դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի հարսանիքն է: 4 տարի ընկերություն անելուց և հարսանիքը 3 անգամ հետաձգելուց հետո, զույգը որոշել է հարսանիքի համար ընտրել հուլիսի 24-ը: Գարիկն ու Մաշը հարսանիքի լուսաբանումը վստահել են Tert.am Life-ին, ներկայացում ենք պսակադրության բացառիկ լուսանկարները:

Զույգը պսակադրության համար ընտրել է Սուրբ Երրորդություն եկեղեցին, բայց ի սկզբանե ցանկացել են պսակադրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև, ըստ Մաշի, այդ եկեղեցին իրենց համար մեծ նշանակություն ունի: Ընտրվել է Սուրբ Երրորդությունը, որովհետև երգչուհու հարսանեկան զգեստը ծանր է, եղանակը՝ շոգ, ուստի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններով բարձրանալը բարդ կլիներ:  

Հարսանիքի կնքահոր պարտականությունները ստանձնել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, որը զույգի վաղեմի ընկերներից է: Հարսանիքի ազաբը դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն է, իսկ հարսնաքույրը երգչուհի Նարե Գևորգյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել