Starnews.am-ը գրում է.

Ինչպես միշտ,  Starnews-ն ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ չէին դադարում քննարկումները դերասանուհի Իննա Խոջամիրյանի սկանդալային հարցազրույցի վերաբերյալ:

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ Իննա Խոջամիրյանը բավական անկեղծ հարցազրույցով էր հանդես եկել, որում առաջին անգամ խոսել էր իր և Հայկ Պետրոսյանի բաժանման մասին՝ նշելով հետևյալը. «Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ: Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: Նա այլ առաքելություններ էլ է կատարել, հույս ունեմ՝ ես էլ եմ տվել նրան շատ բան, ոչ միայն վերցրել եմ: Ինքս շատ բան եմ վերցրել մեր հարաբերություններից, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները ոչ մի պարագայում այլես հանրային չեն լինելու, որովհետեւ դա իմ սայթաքումն էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել