Armeniasputnik.am-ը գրում է.

Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նոր հաղթանակ է տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Մրցավարների միաձայն որոշմամբ նա հաղթել է Տանզանիայի ներկայացուցիչ Մչանյու Հոյանուին (99:91, 99:91, 99:91)։ Մրցամարտը տեղի է ունեցել Մոսկվայի «Դինամո» մարզասրահում։

Ալոյանը WBA Gold գոտի ունի երկրորդ թեթևագույն քաշային կարգում։

Նա 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիադայի  բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն մինչև 52 կիլոգրամ քաշային կարգում։  Արծաթե մեդալ էր նվաճել Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիադայի ժամանակ, սակայն ավելի ուշ զրկվել էր որակավորումից դոպինգ թեստը չանցնելու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել