Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նա մասնավորապես հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, հայտնում է Minval.az-ը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ընթացքում սահմանային տարածքները վիճահարույց է անվանել: Ճիշտն ասած, ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները համարում ենք ադրբեջանական: Համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքն են: Զանգեզուրը մեր նախնիների երկիրն է, և մենք գտնվում ենք մեր սեփական հողում»,-ասել է Ալիևը:

Նա նշել է, որ այս հարցը քննարկել է Շառլ Միշելի հետ՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում.

«Ես փորձեցի նրան բացատրել, որ մենք «հասել ենք մեր երկրի սահմաններ»: Իսկ թե ինչու հենց միայն մայիսին, քանի որ ձյունը հալվել է այդ ժամանակ: Ձյունը հալվելուց հետո մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները, ամրացանք այնտեղ և կամրապնդվենք»,-ասել է Ալիևը:

Ալիևը շատ «իմաստուն» քայլ է որակել այն փաստը, որ Շառլ Միշելը չի օգտագործել «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերը:

«Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել