Tert.am-ը գրում է.

Դա կատակով եմ ասել, բայց իմ կոչով փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ այստեղ կկարողանան լավ աշխատատեղեր ճարել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր ֆեյսբուքյան գրառմանը, որով կոչ էր անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ երկիրն ամրացնելու ու զարգացնելու։

«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված տարբեր երկրներից հովիվ են բերում։ Սևանում կա մի տոհմային ոչխարաբուծարան, և իրենք ամսական 200 հազար դրամ աշխատավարձով չեն կարողանում հովիվ գտնել, Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, որ իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են․ նման բազմաթիվ օրինակներ կան այն դեպքում, երբ գյուղացիները չեն աշխատում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, թե այս պահին տարբեր ոլորտներոի վերաբերյալ աշխատանքի շատ հայտարարություններ կան։

Դիտարկմանը՝ իր կարծիքով՝ այլ երկրներում հաջողության հասած հայերը «բերման կենթարկվե՞ն»՝ այստեղ աշխատելու, Քերոբյանն արձագանքեց, թե ինքը էկոնոմիկայի երկու փոխնախարարներ է նշանակել, որոնցից մեկը վերադարձել է ՌԴ-ից, մյուսը՝ Հոլանդիայից։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց՝ իր խորհրդականների մեջ կան Շվեյցարիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից վերադարձած կամ հեռավար աշխատող մարդիկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել