Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Բալտայանի մահվան կապակցությամբ ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Ալեքսանդր Բալտայանը քաղաքացիական ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1972 թվականից: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Իլ-18 և Տու-134 օդանավերի վրա՝ որպես հրամանատար: Իր ավիացիոն գործունեության ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է թռիչքային ղեկավար պաշտոններ: Եղել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար։

Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, ունի այլ պարգևներ։

Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- հայտնում է Քաղավիացիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել