Իրավապահները բերման են ենթարկել Ազգային ոստիկանության Ումանի շրջանային վարչության ոստիկաններից մեկին, որը 2000 դոլար կաշառք է պահանջել պահվող Audi A6 մեքենան վերադարձնելու համար: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

«Հունիսի 15-ին, ժամը 16: 00-ի սահմաններում ավագ քննիչն ստացել է կաշառքի մի մասը` 500 ԱՄՆ դոլար, որից հետո նրան բերման են ենթարկել: Քրեական պատասխանատվությունից խուսափելու և ապացույցները ոչնչացնելու համար ձերբակալվածը փորձել է ուտել ստացված դրամական միջոցները», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանին սպառնում է 5-ից 10 տարի ազատազրկում` գույքի բռնագրավմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել