«Նախընտրական քարոզարշավի շրջանակում իշխանության հաջորդ կանգառն այսօր կլինի Սյունիքի մարզում։ Ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության արժանացավ, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չկարողացավ մուտք գործել Սյունիք։ Ուստի որոշել են ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար և հնարավորինս մեծ թվով աջակիցների են մոբիլիզացրել։ Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան, Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել․ մարզպետարանում մի քանի օր է՝ իրարանցում է տիրում, բառացիորեն տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարներին, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին։

Ամենածանր բեռը ոստիկանության վրա է դրված։ Բրոնյա են արվել բոլոր մասնավոր ուղևորափոխադրող ավտոբուսները, որոնք այս օրերին սպասարկում են նաև այլ ուժերի քարոզարշավին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ դպրոցի տնօրեններին ասել է, որ դպրոցի կոլեկտիվով՝ աշակերտներով հանդերձ, տպավորիչ պետք է դիմավորեն Փաշինյանին։ Սրան վրադիր՝ երեկ դատախազությունը հաղորդագրություն տարածեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ նախաքննությունն ավարտելու և գործը դատարան ուղարկելու մասին։ Ի դեպ, առաջին կանգառը Սիսիանում է, ապա՝ Գորիսում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել