Tert.am-ը գրում է.

Երեկ մեր հանրությունը ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված տղաների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։ Այս մասին այսօր Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ 15 ռազմագերիների վերադարձին։

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։ «Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել