Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին և նրան անվանել է «վառ մարդ», գրում է ՏԱՍՍ-ը:

«Անգամ հիմա, ես գտնում եմ, որ Ամերիկայի նախկին նախագահը՝  պարոն Թրամփը, արտառոց, տաղանդավոր անձնավորություն է, այլապես նա չէր դառնա ԱՄՆ նախագահ: Նա վառ անհատականություն է: Դուք կարող եք հավանել նրան, կամ ոչ: Բայց նա ամերիկյան իսթեբլիշմենթից չէր եկել, մինչ այդ նա մեծ քաղաքականության մաս չէր կազմում, ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց սա փաստ է», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Մինչդեռ գործող նախագահ Ջո Բայդենի վերաբերյալ Պուտինն ասել է, որ նա կարիերիստ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել