Armsport.am-ը գրում է․

Իտալական «Մոնցան» որոշել է չերկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարիո Բալոտելիի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Հարձակվողը իտալական ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

Վերջերս խոսվում էր այն մասին, որ Բալոտելլին կարող է տեղափոխվել Ուկրաինայի առաջնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել