ArmLur.am-ը գրում է.

Իրավապահները դեռեւս փնտրում են Հունիսի 2-ին Երևանում Աբովյան փողոցում սպանություն կատարողին, որը Ռուսաստանի դաշնության քաղաքացի է : Ի դեպ գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների վերջինս սպանության օրը Գյումրի օդանավակայանից լքել է Հայաստանը:
Սակայն բուն գործի քննության ընթացքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, թե ինչպես են իրավապահները քնմում քրեական գործը : Մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահները տեղեկություններ են միմյանց փոխանցում Երեւանի կենտրոնում Աբովյան փողոցում հունիսի 2-ին սպանված Հովհաննես Վարդանյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Աստրյանի եղբոր Արմեն Ասատրյանի սպանության գործերով :

Ասել է թե՝ իրավապահները մեկը մյուսին օգնում են հասկանալու, թե սպանությունները ինչքանով կապ ունեն միմյանց հետ, որը կարող է օգնել բացահայտել սպանության պատճառը: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում Աբովյան փողոցում սպանություն կատարողի ինքնությունը բացահայտվել է, ապա Դոն Պիպոյի եղբոր սպանությունը դեռեւս մնում է առեղծված, թե ով կամ ինչու սպանեց նրան:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելւ ուշ այտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել