ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության գործով ենթադրյալ մարդասպանը ենթադրվում է՝ հենց սպանությունը կատարելուց հետո Գյումրիի օդանավակայանից լքել է Հայաստանը: Ասել է թե՝ սպանելով Ռաֆայել Մարդոյանի՝ քյավառցի Ռաֆոյի թիկնապահին «թռել է» Հայաստանից: Ուստի իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հատարարելու:

Նշենք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում արդեն կա ենթադրյալ կասկածյալ՝ հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, «Կինո Մոսկվա»-ի դիմաց, Գավառ քաղաք բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Վարդանյանին սպանելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Ալեքսանդր Բ-ն։ Իսկ դարձյալ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ աղբամանում, հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր պահուստատուփով, որի մեջ եղել է նաև 5 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Կան հիմնավոր կասկածներ, որ նշված ատրճանակով է Ալեքսանդր Բ-ն մահացու հրազենային վնասվածք պատճառել Հ. Վարդանյանին։

Ատրճանակը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, կենսաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձեռք էին բերել կարևոր փաստեր՝ հունիսի 2-ին Աբովյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանություն կատարողի արտաքին տվյալների վերաբերյալ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը նա եղել էր բժշկական դիմակով, գլխարկով, սակայն իր սև գործն անելուց հետո հեռանալուց մի պահ բացել էր դեմքը, ինչը ֆիքսվել էր նշված վայրում տեղադրված տեսախցիկի կողմից։

Պարզվել էր նաև, որ սպանությունը կատարվել էր «Մակարով» տեսակի ատրճանակից։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակում, սակայն կարծես թե հերքվել էր տեղեկությունները, թե այդ սպանությունը կապ ունի քրեական աշխարհում հայտնի «Դոն Պիպոյի» եղբոր սպանության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել