Armeniasputnik.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили прибыл в Армению с официальным визитом (12 мая 2021). Еревaн

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վրացական պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили прибыл в Армению с официальным визитом (12 мая 2021). Еревaн

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել