Armeniasputnik.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցի ժամանակ դիտողություն է արել Բաքվում աշխատող օպերատորներին։
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում, երեխաներ»,-ասել է Լավրովն ակնհայտ դժգոհությամբ։
Նա կոչ արեց հարգանքով վերաբերվել 2 նախարարների ելույթներին։
Նմանատիպ իրավիճակ էր առաջացել 2015-ի օգոստոսին։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ընդհատեց ելույթը ու գրեթե նույն բառերով դիտողություն արեց դահլիճում նստածներից մեկին. «Մենք ձեզ չե՞նք խանգարում»։
Հավելենք, որ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով Բաքու է մեկնել մայիսի 10-ին։ Երեկ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/russia/20210511/27502792/menq-dzez-chenq-xangarum-lavrov-ditoxutyun-e-arel-baqvum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել