ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար աշխարհի ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ռուսական արտադրության Панцирь ՀՕՊ համակարգը:
Ընդամենը 6 հատ այսպիսի համակարգ ունենալու դեպքում լիարժեք փակված կլիներ Արցախի ամբողջ տարածքի օդը: Հիշեցնեմ, որ այս իշխանությունը դեռ 2019-ին մեզ խաբում էր, թե լիարժեք փակել են օդը:
Панцирь ՀՕՊ համակարգի 1 միավորի գինը շուրջ 15 միլիոն դոլար է: Այդպիսի 6 համակարգ գնելու դեպքում պետք է վճարեինք ընդամենը 90 միլիոն դոլար:
90 միլիոն դոլար վճարելու դեպքում ոչ միայն չէինք կորցնի 5000 մեր հարազատներին, նույնիսկ Արցախը չէինք կորցնի:
Այս իշխանությունը 2019 թվականին ինքնապարգևատրվել է շուրջ 150 միլիոն դոլարով:
Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել