Pastinfo.am-ը գրում է.

Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է անում աջակցել Ադրբեջանի քաղաքացիների դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, նաեւ մարդկության դեմ հանցագործությունների ճշմարտության վերականգնման հարցում։ Հաղորդում է ֆրանսիական Report-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը։

Հայտարարության մեջ Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել աջակցել Հայաստանին առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհայտ կորած 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի հետաքննության հարցում:

Փաստաթղթում արծարծվում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականազերծման հարցը։ Ընդգծվում է, որ դա խոչընդոտում է երկու երկրների միջեւ խաղաղության վերականգնմանը եւ հարկադրաբար տեղահանված ադրբեջանցիների վերադարձին: Այսպիսով՝ ֆրանսիական կողմին ուղղված հայտարարությամբ պարտադրում են Հայաստանից պահանջել ականապատ դաշտերի քարտեզներ։

Նամակում մանրամասներն են հաղորդել 1993թ. ապրիլին Քելբաջարի շրջանի Բաշլըբել գյուղում իբրև հայկական բանակի կատարած հանցագործությունների, նաեւ այդ «հանցագործությունների» հետեւանքով սպանված Ադրբեջանի քաղաքացիների քանակի մասին, նշելով, որ այդ «հանցագործություններին» միջազգային-իրավական գնահատման է անհրաժեշտ: Ադրբեջանը հույս է հայտնում, որ Ֆրանսիան ակտիվ մասնակցություն կունենա այդ հարցում ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել