Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ աշխարհում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 830 հազար դեպք: Այս մասին գրում է RT-ն:

Նշվում է, որ վերջին 1 օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման 839 695 դեպք է հաստատվել:

Կազմակերպության տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 155 665 214 հաստատված դեպք:

COVID-19-ով տառապող պացիենտների շրջանում մահվան դեպքերի թիվն աշխարհում հասել է 3 250 648-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել