168.am-ը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթահարել է կորոնավիրուսը և կազդուրվում է։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին՝ Երկրորդ և Երրորդ նախագահներին ուղղված՝ «Ազգային համաձայնության դաշինք» ձևավորելու մասին հրապարակումը հասարակական ու քաղաքական քննարկումների առիթ էր դարձել և հատկապես «անհանգստացրել» իմքայլական պատգամավորներին, Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք․

– Առաջին նախագահի այս առաջարկը հերթական անգամ կրքեր բորբոքեց «Իմ քայլի» պատգամավորների մոտ Վահագն Ալեքսանյանն ասաց, որ երեք անգամ ստուգել էր՝ տեսնելու, որ աչքերի տեսածը իրականություն է, Լիլիթ Մակունցը նշեց, որ այդ հայտարարությունն իր մոտ տարակուսանք է առաջացրել, իսկ Նիկոլ Փաշինյանը դա նույնիսկ որակեց ավազակապետական հեղափոխության փորձ, Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում։

  Քանի որ այսօր և այսուհետ նրանք ունեն միայն մեկ նպատակ՝ ամեն գնով պահել իշխանությունը, ես դա պայմանավորում եմ միայն մեկ բանով՝ վախով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել