Tert.am-ը գրում է.

Ապրիլի 26-ին Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը։

Համավարակի պատճառով արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել նորացված ձևաչափով՝ մի քանի հարթակներում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Օսկար»-ի ամենաշատ մրցանակներին արժանացել է ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման։ Գործազուրկ 60-ամյա Ֆերն անունով կնոջ մասին պատմող ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Քոչվորների երկիրը» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, իսկ ռեժիսոր Քլոի Չժաոն հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակը շնորհվել է Էնթոնի Հոփքինսին՝ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (The Father) դրամայում կերտած դերի համար: Այս ֆիլմը նաև արժանացել է «Լավագույն ադապտացված սցենար» մրցանակին:

Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի «Մանկ» (Mank) ֆիլմը «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։

«Հուդա և սև մեսիա» ֆիլմում խաղացած դերի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Կալույան: Այս ֆիլմի Fight for you ստեղծագործությունը ճանաչվել է «Լավագույն օրիգինալ ստեղծագործություն»։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Փիթ Դոքերի «Հոգի» (Soul) մուլտֆիլմը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել