Armenpress.am-ը գրում է.

Կորոնավիրուսով վարակված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ինքնազգացողությունը նորմալ է: Տնային պայմաններում, բժիշկների հսկողության տակ ստանում է սիմպտոմատիկ բուժում»,- ասաց Մուսինյանը:

Ապրիլի 14-ին Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել