Tert.am-ը գրում է.

Թուրքիայից ՀՀ որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվում հունվարի 1-ից սկսած։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ ջերմոցային տնտեսությանն ու տեղական արտադրողներին վերաբերող հարցին։

«Ձմեռը բավականին սաստիկ է եղել, ջերմոցատերերը շատ են գազ օգտագործել, հիմա ունեն բերք, որն իրենց վրա բավականին թանկ է նստել և խնդիր ունեն Իրանից ու նաև Թուրքիայից ներկրվող լոլիկի, պղպեղի հետ կապված։ Ինչպե՞ս է պաշտպանվում մեր տեղական արտադրողը ու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ մարդիկ կարողանան սպառել բերքը»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Փոխնախարարը համաձայնեց՝ միանշանակ ճիշտ է, որ ձմեռը շատ սաստիկ է եղել, և գազի սպառումը միգուցե որոշ չափով բարձրացրել է ծախսն ու ապրանքի գինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել