Բանակը պետք է լինի ամենակարգապահ կառույցը: Բանակում նույնիսկ ամենափոքր անկարգապահությունը թուլացնում է նրա մարտունակությունը:
Հայտնի կանոնը, որ բանակի կարգապահությունը սկսվում է շարահրապարակից՝ մեծ խորհուրդ ունի:
Հիմա հասկանանք, թե թուրքական իշխանության հայկական պարագլուխն ում է «իրավունքի ուժով» նշանակել ամենակարգապահ լինելու պարտականություն ունեցող Զինված ուժերի ղեկավար:
Արտակ Դավթյան: Այս մարդը կորոնավիրուսի ամենածանր օրերին, երբ մեծ թվով մարդիկ էին մահանում այդ վիրուսից, լինելով ԶՈւ գլխավոր շտաբի պետ դրսևորում է ամենաանկարգապահ վարքագիծը և հարսանեկան մեծ միջոցառում անցկացնում: Այսօր իմացանք, որ թուրքի ներկայացուցիչը հենց այդ պատճառով է նրան ազատել պաշտոնից: Իհարկե չէր ազատի, եթե հանրային հնչեղություն չստանար այդ առերևույթ մարդասպանության փորձը, որ թույլ էր տվել Արտակ Դավթյանը:
Բանակը ոչնչացնելու ամենակարճ ձևը հենց անկարգապահ և թույլ հրամանատար նշանակելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել