Այս գիշեր իշխանական «հայտնի» հրոսակներ, այդ հրոսակախմբի ղեկավարի աներորդու հրամանով կոտրել են ընկերոջս, Բաբկեն Հարությունյանի մեքենայի ապակին:

Այս գործողությունն ընդդիմադիր գործչին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելուն միտված անբարոյական քայլ է: Այս դավաճան իշխանությունը ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանը լիարժեք վերադառնա 90-ականներ: Դրա համար մնացել է միայն հոսանքի անջատումներն ու գազի լիարժեք բացակայությունը:

Քաղաքական պայքարը անձնական վիրավորանքների, բռնության ու գույքային վնասների մակարդակի իջեցումը դավաճան նիկոլի կողմից սահմանված նոր կանոններն են: Նախ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ընդդիմության հասցեին հայհոյանք ու բռնություն գործադրում, հետո «շշով» ընդդիմադիրի գույքն են վնասում:

Հարկ եմ համարում հիշեցնել 90-ականներին այսպիսի դեպքերի պատասխան գործողությունները և զգուշացնում եմ իշխանությանը. եթե Սիսակի հանցավոր գործողությունները և Բաբկենի մեքենայի վնասումն օրենքի սահմանված կարգով չստանա անհրաժեշտ գնահատական, ապա կարճ ժամանակ անց մեր պատասխանը լինելու է անհամաչափ:

Պատգամավորներին հորդորում եմ ճղվել մեջտեղից, որպեսզի հնարավորինս շուտ բռնությանն ու վնասարարությանը տրվի չշգրիտ իրավական գնահատական: Հակառակ դեպքում կհամարեմ այդ գործողությունները թույլատրելի և կանցնեմ գործի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել