Այսօր երթ-հանրահավաքի ավարտին Ֆրանսիայի հրապարակի հարակից Սայաթ-Նովա փողոցում կանգնել և հեռացող մարդկանց էի ճանապարհում: Նրանցից շատերին եմ արդեն ճանաչում: Այսօր շատ նոր դեմքեր տեսա:

Ազատության հրապարակում էլ բոլոր հավաքների ժամանակ հաճախ եմ շրջում մարդկանց մեջ, ծանոթներիս հանդիպում, նոր մարդկանց հետ ծանոթանում:

Այս հավաքները դարձել են իմ ամենասիրելի միջոցառումներից ամենասիրելին: Ես երբեք այսքան ինտելեկտուալ, այսքան արևոտ, այսքան մտավորական ու այսքան արժանապատիվ մարդկանց մեկ տեղում հանդիպած չեմ եղել:

Ես տեսել եմ մեր ազգի հայաստանաբնակ հատվածի իրական կորիզը: Ամեն մեկդ մի աշխարհ եք, ամեն մեկդ մի լույս եք, ամեն մեկդ արժանապատվության մի ամբողջ բանակ եք:

Վաղը կրկին սիրելի օր եմ ունենալու, քանի որ բոլորիդ միասին նորից եմ տեսնելու:

Շնորհակալ եմ բոլորիցդ, առանձին-առանձին ամենքիցդ...

Վաղը, ժամը 17:00-ին, Թումոյի հրապարակում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել