Վերջին երկու տարիների ընթացքում մի մեծ բլեֆ կար, թե իբր «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է, մինչդեռ, ինչպես ասում են, հաճախորդները չեն փոխվում, միայն տերերն են փոխվում։
Նախկին իշխանության հաճախորդից ներկա իշխանության հաճախորդը դարձած այս քաղաքական դհոլները պարզվում է բացարձակ ինքնասիրություն չունեն: Սրանց ծեծում ու ստորացնում են, բայց քիչ չի լկտիաբար կանգնում են պետության իրավական ողնաշարը կոտրող իշխանության կողքին, հիմա էլ զբաղված են իրական ընդդիմության հասցեին ցեխ շպրտելով ու կեղտոտ ստեր տարածելով:
Կասկած չկա, որ Էդմոն Մարուքյանն ու նրա խոսափողները այս իշխանության հետ միասին հայտնվելու են քաղաքական աղբանոցում։ Էժանագին ստեր տարածող դիլետանտները տեղ չեն ունենալու ապագայի Հայաստանում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1399902556886196
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել