«Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել, օրինակ, իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»:

Այս «մտքերի» հեղինակն է Ալենը...

Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես), վաղուց ու բոլորին է հայտնի:

Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել», գիտենք արդեն շատ վաղուց:

Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:

Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է:

Ալեն, գեներալի կոչումը մանդատ չէ, որ մի օր ձեռքդ լինի, մի օր էլ... Շուտով կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել