Հայաստանում այսօր տեղի է ունեցել միանգամից երեք ԽՈՇՈՐ իրադարձություն։ Միանգամից փոխվել են երեք ամենակարեւոր մարմինների ղեկավարներ՝ ԱԱԾ, ոստիկանություն եւ Գլխավոր շտաբ։

Սրանք լրջագույն եւ ամենախոշոր իրադարձություններն են, նույնիսկ կորոնավիրուսից ավելի կարեւոր առնվազն նրա համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարն արդեն չորս ամիս է՝ անցնում է։

Հենց հիմա Փաշինյանն ուղիղ եթերում է, բայց հաստատ վստահեցնում եմ, որ որեւէ բառ այդ ԽՈՇՈՐ փոփոխությունների ընդունման պատճառների մասին պարզապես չի ասելու։ Փաշինյանը կես բառ անգամ չի խոսելու իրական պատճառների մասին։

Ու մենք դեռ պիտի հավատանք, որ հանրությունից ոչինչ չի՞ թաքցնում Նիկոլը Փաշինյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել